Իտալական «Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը վերականգնվել է վնասվածքից և կարող է մասնակցել Ա Սերիայի 15-րդ տուրի «Բենևենտոյի» դեմ խաղին, տեղեկացնում է Football Italia-ն:
Նշվում է, որ Կյաերն արդեն վերսկսել է մարզումները և ընդհանուր խմբում առաջին մարզումն է անցկացրել:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի հունվարի 3-ին ՝ 21:00-ին: