Կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը «Ինտերից» կվերադառնա «Կալյարի»։ Այս մասին հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Նշվում է, որ ակումբներն արդեն համաձայնեցրել են բելգիացի ֆուտբոլիստի վարձակալությունը։ Միայն որոշ դետալներ են մնացել շտկելու։ Մոտ ժամանակներս արդեն կարող է պաշտոնապես հայտարարվել գործարքի մասին։
Նախորդ մրցաշրջանում Նայինգոլանը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Կալյարիում», ավելի վաղ կիսապաշտպանն այս թիմում խաղացել էր 2010-2014 թվականներին։
«Ինտերի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի հունիս։