Ըստ միջազգային մամուլի՝ Թոմաս Տուխելը կազատվի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Իր հերթին Sky Sports-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» նախագահի որոշ թեկնածուներ ցանկանում են, որ գերմանացի մասնագետը լինի ակումբի նոր գլխավոր մարզիչ:
Կատալոնական թիմի նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի 24-ին, ինչը կարող է փոփոխություններ մտցնել «Բարսելոնայի» մարզչական շտաբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տուխելը հետաքրքրված է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Արսենալում»: