Իտալական Ա Սերիայի 14-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ: Ռոսսոներիները հաղթական գոլը խփեցին 92-րդ րոպեին:
10-րդ րոպեին Ռեբիչն առաջ մղեց տանտերերին, իսկ 7 րոպե անց Չալհանօղլուն դիպուկ իրացնելով 11 մետրանոցը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Մինչև ընդմիջման գնալն Ալբերտոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսում Իմմոբիլեն հաշիվը դարձրեց 2:2: 92-րդ րոպեին Տեո Հերնանդեսը խփեց իր թիմի հաղթական գոլը: