«Միլանը» նախատեսում է ուժեղացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Calciomercato-ն տեղեկացնում է, որ միլանյան թիմի ղեկավարությունը ցանկանում է պաշտպանության, կիսապաշտպանության ու հարձակման գծում ուժեղացնել է թիմի կազմը։
Հարձակման գծում «Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, «Նապոլիի» հարձակվողներ Արկադիուշ Միլիկին և Ֆերնանդո Լյորենտեին, ինչպես նաև ՊՍՎ-ի ֆուտբոլիստ Դոնիել Մալենին։
Դաշտի միջին հատվածում «Միլանը» կարող է գնել «Լիլի» խաղացողներ Բուբակարի Սումարեին և Անդրե-Ֆրանկ Զամբոյին։ Պաշտպանության գծում «ռոսոներիները» դիտարկում են «Ստրասբուրգի» խաղացող Մոհամեդ Սիմականի տրանսֆերը գնելու տարբերակը։
«Միլանը» 13 տուրից հետո գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը 31 միավորով։