Ֆրանսիական ՊՍԺ-ի և «Մարսելի» նախկին հարձակվող Գուի Լուինդուլան խոսել է Դիդյե Դրոգբայի հետ մրցակցության մասին, տեղեկացնում է Le Parisien-ը:
«Նոր էի տեղափոխվել «Մարսել»: Մարզիչներից մեկը մոտեցավ ինձ և ասաց . «Պետք է մրցակցես Դրոգբայի հետ: Նա շատ ուժեղ հարձակվող է»:
Ես երիտասարդ էի և այդ խոսքերը զայրացրին ինձ: Նրան ասացի, որ այդ Դրոգբան կարող է վերցնել իր բոլոր իրերը և գրողի ծոցը գնալ:
Մարզումների ընթացքում ես քարը քարի վրա չէի թողնում նրան: Ամբողջ ուշադրությունս սևեռել էին Դիդյեին ոչնչացնելու վրա:
Ցավոք, պաշտոնական հանդիպումների ընթացքում չկարողացա ցուցադրել իմ ողջ ներուժը, իսկ Դրոգբան անընդհատ գոլեր էր խփում:
Արդյունքում, նա դարձավ համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը, իսկ ես այժմ հողաթափիկների արտադրության բիզնեսով եմ զբաղվում:
Դե փորձեք ասել, որ Դրոգբայից լավը չեմ»,- ասել է Լուինդուլան: