Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն մեկնաբանել է Պոլ Պոգբայի գրառումը՝ վերջինիս խնդրելով վերադառնալ «Յուվենտուս»:
«Խնդրու՛մ եմ, վերադարձի՛ր Թուրին: Եվ դու՛ երջանիկ կլինես կրկին, և ե՛ս»,-գրել է իտալացին:
Մարկիզիոն ու Պոգբան «Յուվեում» թիմակիցներ էին 2012-2016 թթ-ին:
Նախկինում մեկ անգամ չէ, որ ֆրանսիացին դժգոհել է «Մանչեսթեր Յունայթեդում»՝ իր կարգավիճակից:
Head up, look forward! 👊🏾 pic.twitter.com/vtzMEZ7khx
— Paul Pogba (@paulpogba) November 16, 2020