Ռուսական «Սոչին» հայտարարել է Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին:
53-ամյա մասնագետը նախորդ 2 տարիներին գլխավորել է «Օրենբուրգը»: Մարզիչը պարտականությունները կստանձնի 2020 թ-ից: Այս պահին ակումբում գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Ռոման Բերեզովսկին:
Այս պահին, «Սոչին» 15 միավորով վերջին՝ 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջիկա հանդիպումը նորանշանակ մարզիչը ակումբի ղեկին կանցկացնի 2020 թ-ի մարտին: