Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը կարող է վաճառվել, հայտնում է sport.es-ը:
35-ամյա գոլահարի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ., բայց ակումբը պատրաստ է հրաժարվել խաղացողից՝ չափազանց բարձր աշխատավարձի պատճառով: Ռոնալդուն վաստակում է 31 մլն եվրո աշխատավարձ, ինչը մեծ վնաս է ակումբին՝ համավարակային նման պայմաններում:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղում Ռոնալդուն դարձել է 6 գոլի հեղինակ: