Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկը օգնեց «Ռոմային»՝ հաղթել «Ջենոային»՝ Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակում:
31-ամյա կիսապաշտպանը վերջին 4 տարում առաջին հեթ-տրիկը գրանցեց:
Վերջին անգամ Հենոն մեկ խաղում 3 գնդակ խփել էր Հայաստանի հավաքականում՝ 2016 թ-ի մայիսին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում (7-1):