Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 7-րդ տուրի շրջանակում կայացած ԲԿՄԱ-«Էրեբունի» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 115-103 հաշվով:
ԲԿՄԱ-ն հաղթեց միայն երրորդ քառորդում, իսկ մնացած քառորդներում ուժեղ էր «Էրեբունին»:
Խաղում ամենաարդյունավետը ԲԿՄԱ-ից Ռեջի Ջիորջն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 23 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:
«Էրեբունիից» Ջորդան Թեյլորը դարձավ թրիփլ-դաբլի հեղինակ՝ 27-15-12:
«Էրեբունին» 7 խաղում տոնել է 3 հաղթանակ, իսկ ԲԿՄԱ-ն առայժմ միայն մեկ հաղթանակ ունի: