«Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հյուն Մինը ճանաչվել է Ասիայի 2019 թվականի լավագույն խաղացող ՝ Ասիայի սահմաններից դուրս խաղացող ֆուտբոլիստների շրջանում:
Նրանից բացի, մրցանակին հավակնում էին «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունն ու «Այնթրախտի» կիսապաշտպան Մակոտո Հասեբեն:
Սոնն այս մրցանակը ստացավ երրորդ անգամ: Նա նախկինում ճանաչվել էր Ասիայի լավագույն խաղացող՝ 2015 և 2017 թվականներին՝ խաղալով մեկ այլ տարածաշրջանում:
2018/19 մրցաշրջանում Սոնը Պրեմիեր լիգայում անցկացրել էր 31 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: