Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը շարունակվում է։ Մակեդոնական «Չկեմբարի Բիտոլա» ֆան շարժման անդամները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին։
Մակեդոնացի երկրպագուները պաստառ են պատրաստել, որի վրա գրված է․
«Աջակցի՛ր Հայաստանին»։
Լուսանկարը Facebook-ում տեղադրել է «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժումը։