Կիպրոսի առաջնության 11-րդ տուրում «Էնոսիսը» հյուրընկալվելիս մրցեց Նիկոսիայի «Օլիմպիակոսի» հետ։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց։
«Էնոսիսը» վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը։