Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Լեսթերին»։
Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ռիյադ Մահրեզը։ Մինչև ընդմիջում «աղվեսները» կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ 37-րդ րոպեին 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Ջեյմի Վարդին։
Երկրորդ կեսում Վարդին շարունակեց իր արդյունավետությունը։ 54-րդ րոպեին նա դուբլ գրանցեց, այնուհետև՝ 4 րոպե անց իրացրեց արդեն երկրորդ 11-մետրանոցը։ 77-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնը 4-րդ գնդակն ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։
84-րդ րոպեին Նատան Ակեն կրճատեց հաշվի տարբերությունը։ 88-րդ րոպեին Յուրի Տիլեմանսը խփեց «Լեսթերի» 5-րդ գոլը։ «Աղվեսները» հաղթեցին 5-2 հաշվով։