Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուք-յան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հրետանային կրակ է բացել: Խաղաղ բնակչությունը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, նույնպես կրակահերթի տակ է:
Իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,- գրել է Հովհաննիսյանը։