«Կալյարիի» գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոն խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանին վերադարձնելու մասին, տեղեկացնում է Radio Rai-ն:
«Ռաջան ցանկանում է վերադառնալ մեր թիմ, ինչը հրաշալի լուր է: Դիեգո Գոդինն արդեն մեզ հետ է և իր փորձով կօգնի մեր թիմին:
Այդուհանդերձ, մենք այլ տարբերակներ էլ ենք դիտարկում»,- ասել է Դի Ֆրանչեսկոն:
Հիշեցնենք, որ Նայինգոլանը նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով հանդես եկավ Սարդինիան ներկայացնող ակումբում:
Փորձառու կիսապաշտպանը մասնակցեց 26 հանդիպման և դարձավ ՝ 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: