Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ։
Հյուրերի կազմում իր նորամուտը նշեց Տիագո Ալկանտարան։ Իսպանացի կիսապաշտպանը առաջին իսկ խաղում Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել։
Opta-ն գրում է, որ չնայած հանդիպման միակ 2-րդ կեսին մասնակցելուն Ալկանտարան «Չելսիի» յուրաքանչյուր խաղացողից ավելի շատ փոխանցում է կատարել։ Իսպանացի ֆուտբոլիստը 75 փոխանցում է կատարել՝ խաղալով ընդամենը մեկ խաղակես։
2003/04 թվականների խաղարկությունում վիճակագրական համակարգի նորամուծությունից հետո սա փոխանցումների ամենաբարձր ցուցանիշն է ֆուտբոլիստի կողմից, ով ընդամենը 45 րոպե է խաղացել։