WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը երեկ` նոյեմբերի 24-ին, նշանադրվել է:
Գոռի ընտրյալն Էլենն է: Բռնցքամարտիկը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:

Հիշեցնենք` նոյեմբերի սկզբին Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ ԱՄՆ-ում առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ:
Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցել էր Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվել էր հայ բռնցքամարտիկին:
Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: