Իսպանիայի թենիսի հավաքականը հռչակվել է Դևիսի գավաթի չեմպիոն։ Գլխավոր մարզիչ Սերխի Բրուգերայի գլխավորությամբ իսպանացիները Մադրիդում չունեին հավասարը։ Եզրափակչում նրանց մրցակիցը Կանադայի հավաքականն էր։
Իսպանացիներին հաղթանակ է պարգևել Ռաֆայել Նադալը։ Աշխարհի առաջին ռակետը 6-3, 7-6 հաշվով առավելության հասավ Դենիս Շապովալովի նկատմամբ։ Առաջին խաղում էլ Ռոբերտո Բաուտիստա Ագուտը 7-6, 6-3 հաշվով հաղթել էր Ֆելիքս Օժե Ալյասիմին։
Իսպանիան առաջին անգամ է Դևիսի գավաթի հաղթող ճանաչվում 2011 թվականից հետո։ Այդ ժամանակ լա ֆուրիա ռոխայի կազմում հանդես էին գալիս այս տարվա չեմպիոններից միայն Ռաֆայել Նադալն ու Ֆելիսիանո Լոպեսը։ Ռոբերտո Բաուտիստա Ագուտի, Պաբլո Կարենյո Բուստայի և Մարսել Գրանոլյերսի համար սա առաջին Դևիսի գավաթն էր։