7 տարի առաջ այս օրը՝ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի խաղում «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը նշեց իր նորամուտը։
Առաջին իսկ խաղում Բեյլը գոլի հեղինակ դարձավ։ Այս 7 տարիների ընթացքում նա 251 հանդիպման է մասնակցել ու 105 գոլ խփել։
Բեյլը «Ռեալի» հետ 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Դրանցից երկուսում նա խփել է եզրափակիչի հաղթական գնդակները։ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է Իսպանիայի գավաթը։ Բեյլը մադրիդյան թիմի հետ նաև նվաճել է Իսպանիայի 1 սուպերգավաթ, ՈՒԵՖԱ-ի 3 սուպերգավաթ ու 4 անգամ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն։