«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։
Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբի իսպանացի կիսապաշտպանը առաջարկ է ստացել Քաթարը ներկայացնող թիմերից մեկից։ Ակումբը մտադիր է Վասկեսին հնարավորություն տալ ինքնուրույն որոշում կայացնել ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է, որ Լուկաս Վասկեսը մնա թիմում։
Լուկաս Վասկեսը 2015 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում, ուր տեղափոխվել էր «Էսպանյոլից»։