«Լիոնի» բրազիլացի պաշտպան Դերնանդո Մարսալը տեղափոխվեց «Վուլվերհեմփթոն»: Տրանսֆերի արժեքը կազմել է 2 մլն եվրո:
Ձախ պաշտպանի դիրքում հանդես եկող 31-ամյա ֆուտբոլիստի ու ֆրանսիական ակումբի միջև պայմանագրի ավարտին մեկ տարի էր մնացել:
«Լիոնի» կազմում Մարսալը հանդես էր գալիս 2017 թվականից՝ անցկացնելով 75 խաղ ու դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ:
Մինչև «Լիոն» տեղափոխվելը բրազիլացին հասցրել էր խաղալ «Գենգամում», «Գազիանթեփսփորում», «Բենֆիկայում» ու «Նասյոնալեում»: