Star on Sunday-ը հայտնում է, որ «Լեսթերը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարնլիի» պաշտպան Ջեյմս Տարկովսկու նկատմամբ:
«Աղվեսները» պատրաստ են 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 30 միլիոն ֆունտ ստերլինգ: Ըստ աղբյուրի «Լիվերպուլը» ևս հավակնում է Տարկովսկուն:
Տարկովսկին «Բարնլիի» կազմում հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից։ ԱՊԼ-ի ախորդ առաջնությունում նա մասնակցել է իր թիմի բոլոր՝ 38 հանդիպումներին և աչքի է ընկել երկու խփած գոլերով։