«Լեսթերն» իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ ձեռք է բերել Բելգիայի հավաքականի ու «Ատալանտայի» արդեն նախկին պաշտպան Տիմոտի Կաստանյայի տրանսֆերը: Տրանսֆերի արժեքը կազմել է 24 մլն եվրո:
24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր: Պաշտպանը «աղվեսներին» կմիանա հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո:
«Ատալանտայի» կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում բելգիացին դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
🔵 #WelcomeTimothy 🔵 pic.twitter.com/Loi1xadjIQ
— Leicester City (@LCFC) September 3, 2020