«Ֆուլհեմը» պաշտոնական կայքում հայտարարել է «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Մարիո Լեմինայի տեղափոխության մասին:
26-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբին միացել է վարձակալական հիմունքներով: Պայմանագիրը ներառում է կետ, ըստ որի, մրցաշրջանի ավարտից հետո «Ֆուլհեմը» իրավունք կունենա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
«Յուվենտուսի» նախկին խաղացողը 2019/21 մրցաշրջանն անցկացրել է «Գալաթասարայում», որտեղ նա ևս խաղում էր վարձակալությամբ: Հիշեցնենք, որ «Ֆուլհեմը» 2019/20 մրցաշրջանի արդյունքներով նվաճել է ԱՊԼ-ի ուղեգիր:
Making moves! ➕1 @LeminaM_13. Ⓜ️#SUPERMARIO pic.twitter.com/dXr6XDVuUg
— Fulham Football Club (@FulhamFC) August 30, 2020