«Բրայթոնը» հայտարարել է կիսապաշտպան Աարոն Մույի՝ չինական «Շանհայ SIPG» ակումբ տեղափոխության մասին:
✍️ @AaronMooy has today completed a permanent move to Shanghai SIPG FC.
👊 Thanks for your efforts for the Albion, Aaron!#BHAFC 🔵⚪️
— Brighton & Hove Albion (@OfficialBHAFC) August 28, 2020
29-ամյա ֆուտբոլիստը «Բրայթոն» է տեղափոխվել 2019 թվականին՝ «Հադերսֆիլդից»: Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը 32 հանդիպում է անցկացրել «ճայերի» կազմում և դարձել երկու գոլի հեղինակ:
Նախկինում Մույը խաղացել է «Բոլթոնում» ու «Մանչեսթեր Սիթիում»: Ֆուտբոլիստը նաև 42 հանդիպում է անցակացրել Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում: