«Անդերլեխտի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, որը նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագն էր, մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել անգլիական ակումբ:
«Ակումբի համար հիանալի կլիներ իր ճամբարում Մեսսիի պես խաղացող ունենալը: Նա կարող էր նրանց օգնել անելու հաջորդ քայլը՝ հաղթել Չեմպիոնների լիգան:
Ես գիտեմ Գվարդիոլայի մտածելակերպը: Այնպես որ, կարող եմ ասել, որ այդ երկուսը նորից կվերագտնեն փոխըմբռնումը: Կարող եմ նաև պատկերացնել, որ Պեպն ու Մեսսին դեռևս ունեն միմյանց հեռախոսահամարներն ու կարող են զանգել իրար:
Եթե Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից», կարող եմ միայն հարգել նրա որոշումը: Եկեք հստակեցնենք. ես «Սիթիի» երկրպագու եմ ու հույս ունեմ, որ Մեսսին կմիանա նրանց»,-Կոմպանիի խոսքերն է փոխանցում The Sun-ը: