Հայաստանի Ազգային հավաքականը վաղը՝ նոյեմբերի 15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Հունաստանի ընտրանուն Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում:
Հանդիպմանն ընդառաջ՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Ասուլիսից հետո կայացել է հավաքականի մարզումը:
ArmSport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանն է ներկա եղել ասուլիսին և հավաքականի «բաց» մարզմանը: