Ռուսաստանի առաջին ռակետ Դանիլ Մեդվեդևը ATP-ի ամփոփիչ մրցաշարում պարտվեց աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին 6:7(3), 6:3, 7:6(5)։ Խաղից հետո Նադալը կիսվել է հաղթանակից ստացած տպավորություններով։
«Ճիշտն ասած ՝ իմ բախտը շատ բերեց։Ցավում եմ Դանիլի համար, ծանր պարտություն էր։ Երրորդ սեթում նա, անշուշտ, ինձանից շատ ավելի լավ էր խաղում։
Ո՞ր պահին հասկացա, որ հնարավորություն կա քամբեքի։ 3:5 հաշվի ժամանակ: Ես գիտեմ իմ փորձից, թե որքան դժվար է հաղթանակի հասցնել նման հանդիպումը։ Իմ առաջին բրեյքից հետո հասկացա, որ շանսեր կան։
Ընդհանուր առմամբ, այսօր ես ավելի լավ խաղացի, քան երկու օր առաջ։ Դա դրական պահ է ինձ համար»։