Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում՝ որակավորման առաջին փուլում մրցելով կիպրական «Օմոնիայի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրելով:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ արդեն՝ 94-րդ րոպեին, կիպրական թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց գրավել երևանյան թիմի դարպասն ու առաջ անցնել հաշվի մեջ: Տիագոն է դարձել գոլի հեղինակ:
Ավելին, 4 րոպե անց՝ 98-րդ րոպեին, Դավիդ Կամպանյայի սաները մնացել են 10 հոգով.իսպանացի Դավիդ Հումանեսն է երկրորդ դեղին քարտը ստանալով հեռացվել խաղադաշտից:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ավարտում է ելույթները Չեմպիոնների լիգայում ու պայքարը կշարունակի արդեն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում: