Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է հայտնվել «Արսենալում», տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը 55 միլիոն եվրո է ցանկանում վճարել 21-ամյա ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր է կապում Էդեգորի հետ և չի ցանկանում բաժանվել նրանից:
Հավելենք, որ Էդեգորին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին»: