Վարշավայի «Լեգիան» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցել է հյուսիսիռլանդական «Լինֆիլդի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 84-րդ րոպեին հեղինակել է լեհական թիմի կիսապաշտպան Խոսե Կանտե Մարտինեսը:
Այսպիսով, «Լեգիան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» զույգի հաղթողի հետ:
Հայաստանի չեմպիոնի մասնակցությամբ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 19-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
ՀԳ. Լուսանկարում «Լեգիա ՖԱ»-ի խորհրդանշան-գրաֆիտին է Երևանում՝ արված լեհ երկրպագուների կողմից 2000-ականներին։ Լուսանկարն արվել է 2013 թվականին: