«Ռեալ Մադրիդը» աշխարհում ֆուտբոլային ամենաարժեքավոր բրենդն է։ Այս մասին գրում է Marca-ն։
COVID-19-ի համավարակը վնասել է բոլոր ակումբներին, այդ թվում «Ռեալին»։ Թիմի եկամուտները նվազել են 13․8 տոկոսով։
Ներկա պահին «Ռեալի» արժեքը կազմում է 1,419 միլիարդ եվրո։ «Արքայական» ակումբը ֆուտբոլային ամենաարժեքավոր բրենդն է աշխարհում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունում ու Իսպանիայի սուպերգավաթում։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «արքայական» ակումբը 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 7-ին։