Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ <<Զենիթ>>-<<ՌԲ Լայպցիգ>> խաղում դրության տերը գերմանական թիմի ֆուտբոլիստներն էին:
Խաղակեսերում մեկական գնդակ խփելով, բունդեսլիգայի ներկայացուցիչները վաստակեցին ևս 3 միավոր ու ամրապնդեցին առաջատարի դիրքը:
Գոլերը խփեցին Դեմմեն ու Զաբիտցերը:
4 տուրից հետո Նագելսմանի թիմն ունի 9 միավոր, իսկ Սեմակի տղաները մնացին 4 միավորով: