Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Անելկան կարծիք է հայտնել ՊՍժ-ի գոլահար Էդիսոն Կավանիի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Եթե նրանք թույլ տան Կավանին հեռանալ, դա ՊՍԺ-ի մեծագույն սխալը կլինի:
Այո, նա շատ սխալներ է կատարում, բայց այդ տղան իրական գոլահար է: Նման հարձակվողներին «դուրս չեն նետում»:
Եթե Էդիսոնը տեղափոխվի այլ ակումբ և գրավի ՊՍԺ-ի դարպասը, նրանք շատ կզղջան նման որոշման համար»,- ասել է Անելկան:
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողին իր կազմում են ցանկանում տեսնել ՝ «Աթլետիկոն» և «Նյուքասլը»: