«Մադրիդի Ռեալը» առաջիկա տուրում չի կարող օգնություն ստանալ Գարեթ Բեյլից ու Խամես Ռոդրիգեսից: Ուելսցին անձնական հարցերով գտնվում է Լոնդոնում և շարունակում է ապաքինվել վնասվածքից, իսկ կոլումբացին գտնվում է հայրենիքում. ֆուտբոլիստը հերթական անգամ վայելում է հայր դառնալու հաճույքը:
Փոխարենը վնասվածքից վերականգնվել է Լուկա Մոդրիչը և կարող է հայտնվել գալիք խաղի հայտացուցակում:«Ռեալը» վաղը կմրցի «Լեգանեսի» հետ: