ArmSport-ը շարունակում է ծանոթացնել համաշխարհային ֆուտբոլի վերջին շաբաթվա տրանսֆերային նորություններին՝ սեղմ տարբերակով։

«Ռեալը» կարող է ընդգրկել աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային գործարքում: Այդ մասին հայտնում է AS-ը: Ներկայումս Հակիմին հանդես է գալիս «Բորուսիայում» վարձավճարով:

«Մանչեսթեր Սիթին» նախկինի պես հետաքրքրված է «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլիի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Լոնդոնի «Տոտենհեմն» ու ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված են «Ատալանտայի» աջ եզրային պաշտպան Տիմոտի Կաստանի ծառայություններով։

«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է տեղափոխվել Իտալիա: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը: 31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը:

«Ալ-Հիլալի» կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն կարող է վերադառնալ «Պարմա», հաղորդում է Sky Italia-ն: Իտալական ակումբը մտադիր է 2 տարվա պայմանագիր առաջարկել 33-ամյա կիսապաշտպանին:

«Յուվենտուսը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մտքից:

«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից։

Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ «Բարսելոնան» ցանկանում է իր կազմում տեսնել «Հերտայի» երիտասարդ տաղանդ Լազար Սամարջիչին:

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին կարող է օգնել ակումբին երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ՝ որպես հրաժեշտի ժեստ ակումբը լքելուց առաջ, հայտնում է Calciomercato-ն: Դոնարումայի պայմանագիրը լրանում է 2021 թվականի հունիսին:

«Ռեալի» ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Մալյորկայում», հայտնվել է Լա լիգայի երկու ակումբների ուշադրության կենտրոնում:

«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է շարունակել կարիերան Բրազիլիայում, հայտնում է Football Italia-ն: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան աշխատում է այդ ուղղությամբ:

Իտալական «Ֆիորենտինայի» պաշտպան Հերման Պեցելյան հայտնվել է «Ռոմայի» ուշադրության կենտրոնում: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը:

Ռուսական «Ուրալի» կիսապաշտպան Պետրուս Բումալը կարող է հայտնվել «Ֆուլհեմում», տեղեկացնում է Footleauge.uk-ը:

Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Միլան Բադելը կարող է տեղափոխվել «Լոկոմոտիվ», գրում է Championat-ը:

Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Ֆլորիան Տովենը կարիերան կարող է շարունակել «Ինտերում», հաղորդում է Sky Italia-ն:

ՄՅՈւ-ն չի կարողանում համաձայնության գալ «Շանհայ Շենհուայի» հետ Օդիոն Իգալոյի վարձակալության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

«Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է փոխել ակումբային գրանցումը այս ամառ, գրում է Mundo Deportivo-ն: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոն հայտարարել է, որ մտադրություն չունի լքել կատալոնական ակումբը` չնայած այլ ակումբների կողմից հետաքրքրությանը:

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է գնել Մաուրո Իկարդիի տրանսֆերը «Ինտերից», ով խաղում է փարիզյան ակումբում վարձավճարով: La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլա Սկիրայի տեղեկություններով, ՊՍԺ-ն իտալացիներին կառաջարկի 55 միլիոն եվրոյից մինչև 60 միլիոն եվրո:

Իտալական «Նապոլիի» բրազիլացի ֆուտբոլիստ Ալանը կարող է հայտնվել «Էվերտոնում», տեղեկացնում է Il Mattino-ն: Կառլո Անչելոտին անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերով:

The Sun-ը հայտնում է, որ «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեն հետաքրքրել է «Լիվերպուլին» և անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

Գերմանական «Շալկեի» հարձակվող Ռոբբի Մատոնդոն շարունակում է մնալ եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։

«Բայերը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է 70 միլիոն ֆունտով վաճառել կիսապաշտպան Կայ Հավերցին անգլիական ակումբներից մեկին:

«Չելսին», «Արսենալը» և «Հերտան» հետաքրքրված են «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի ծառայություններով:

«Ռեալը» հետաքրքրված է «Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարդի ծառայություններով: Ֆուտբոլիստի համար պայքարում Մադրիդյան ակումբը կմրցակցի անգլիական ակումբների հետ։

Թուրինի «Յուվենթուսը» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիին:

Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շուտով կարող է գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Նյուքասլ» ակումբը: Եթե դա տեղի ունենա, մասնագետը կխնդրի թիմի ղեկավարությանը ձեռք բերել ԱՊԼ-ում հանդես եկող երկու ֆուտբոլիստների, հայտնում է The Telegraph-ը:

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը չի պատրաստվում հեռանալ «արքայական» ակումբից։ AS-ի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստը առաջարկներ ունի Չինաստանից և MLS-ից:

Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի պաշտպան Դոդոն կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում կամ Գերմանիայում, հայտնում է Le10sport-ը:

«Բիրմինգհեմի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը կարող է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է Bild-ը:

«Ռեալը» պատրաստվում է տրանսֆերային առաջարկ անել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի տեղափոխության հետ կապված:

«Յուվենթուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է վաճառել հարձակվող Գոնսալո Իգուայինին։

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Ա Սերիայում: «Ֆիորենտինան» հետաքրքրված է 38-ամյա շվեդով։

Իտալական «Նապոլին» մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլինկովիչին, տեղեկացնում է Sky Sport-ը: Միլինկովիչն արդեն տվել է իր համաձայնությունը։

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», ամենայն հավանականությամբ ամռանը կվերադառնա մադրիդյան ակումբ: Ինչպես հայտնում է AS-ը, սերուցքայինների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 21-ամյա ֆուտբոլիստին արդեն դիտարկում է հաջորդ մրցաշրջանի ծրագրերում:
Շարքի նախորդ մասերը
Արդեն կայացած տրանսֆերներ, եռակողմ տրանսֆերային ծրագիր