Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում «Մայնցը» հյուրընկալել էր «ՌԲ Լայպցիգին»։
Հյուրերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Տիմո Վերները։ 23-րդ րոպեին Յուսուֆ Պուլսենը կրկնապատկեց հանդիպման հաշիվը։ Մինչև ընդմիջման գնալը Մարսել Սաբիտցերը հաշիվը խոշոր դարձրեց։
48-րդ րոպեին Տիմո Վերները դուբլ գրանցեց։ 75-րդ րոպեին գերմանացի հարձակվողը երրորդ գնդակն ուղարկեց «Մայնցի» դարպասը՝ գրանցելով հեթ-տրիկ։ Խաղն ավարտվեց «Լայպցիգի» հաղթանակով՝ 5-0։