«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը կարծում է, որ տրանսֆերային ճիշտ քաղաքականության դեպքում «կարմիր սատանաները» կկարողանան վերադառնալ անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնական տիտղոսի համար մրցավազքին.
«Յունայթեդը» հիանալի մեղրամիս անցկացրեց Ուլե-Գունար Սուլշերի նշանակումից հետո: Դրանից հետո թիմը դժվարությունների առաջ կանգնեց, բայց վերջին 7-8 շաբաթը լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Միավորներ կուտակեց, հիանալի արդյունքներ գրանցեց ուժեղ մրցակիցների դեմ խաղերում:
Հուսով եմ՝ մրցաշրջանը Պրեմիեր-լիգայում կվերսկսվի, քանի որ նրանց տեղ է պետք Չեմպիոնների լիգայում: Բայց «Յունայթեդը» պետք է կենտրոնանա հաջորդ մրցաշրջանի վրա: 2-3 ձեռքբերումը թիմին կօգնի մրցակցության մեջ մտնել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ»,- վան դեր Սարի խոսքերն է փոխանցում CNN-ը: