Մադրիդի «Ռեալը» ՝ մինչև 2021 թվականի հունվարը, տնային հանդիպումները կանցկացնի Վալդեբեբասեի իր մարզաբազայում, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ ակումբը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թույլատվությունը:
«Արքայական ակումբը» կվերադառնա «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոն այն ժամանակ, երբ երկրի ղեկավարությունը թույլատրի երկրպագուների մուտքը ստադիոն:
Չի բացառվում, որ այնտեղ կանցկացվեն նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումները, եթե մադրիդյան ակումբը հաղթահարի «Մանչեսթեր Սիթիի» արգելքը:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը ավարտվել էր անգլիական թիմի հաղթանակով ՝ 2:1 հաշվով: