«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահների նախկին մարզիչ Էրիկ Ստիլին պատմել է, որ 2017 թվականին մանկունիացիների դարպասապահ Դավիդ Դե Խեան ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ».
«Երբ դե Խեան աշխատում էր Լուի վան Գալի գլխավորությամբ, ակումբում բոլորը գիտեին, թե իսպանացին ինչու էր ցանկանում հեռանալ: Նրանք լավ հարաբերությունների մեջ չէին, նրանց փոխհամագործակցությունը չէր ստացվում: Դավիդը «Ռեալ» կտեղափոխվեր, եթե չլիներ այն, ինչ տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
Դե Խեան գոհ չէր երկրպագուներից կամ ակումբից, բայց կուլիսների հետևում միանշանակ ինչ-որ բան տեղի էր ունենում: Հիմա ամեն ինչ այլ է: Նա ժպտում է, ակումբն ավելի լավն է դառնում: Պատճառ չեմ տեսնում, թե ինչու նա պետք է ցանկանա հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»,- Ստիլի խոսքերն է փոխանցում INews-ը:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկոյից» 2011 թվականին: Մանկունիացիների կազմում իսպանացի դարպասապահը դարձել է Պրեմիեր-լիգայի չեմպիոն (2012/2013 մրցաշրջանում), Անգլիայի գավաթակիր (2015/2016) և սուպերգավաթակիր (2011, 2013, 2016):