«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
28-ամյա սենեգալցու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Նոր սեփականատերերն ուզում են պայմանագիր կնքել խաղացողի հետ այն դեպքում, եթե ԱՊԼ-ն ողջունի ակումբը գնելու գործարքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը», «Ռեալը», ՄՅՈՒ-ն ու ՊՍԺ-ն։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին 15 խաղ է անցկացրել։