Reuters-ը հայտնում է, որ Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանը շուտով կվերսկսվի:
Երկրի իշխանությունները որոշել են թույլատրել գերմանական ակումբներին վերսկսել ֆուտբոլային հանդիպումները: Նախատեսվում է, որ գերմանական ակումբները կշարունակեն խաղալ մայիսի 15-ից:
Այս մասին պաշտոնապես կհայտարարվի չորեքշաբթի (մայիսի 6-ին) Գերմանիայի կառավարության նիստում: Խաղերն անցկացվելու են դատարկ տրիբունաներում:
Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունը վերադառնում է դադարից հետո. մայիսի 23-ին կկայանա երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչը, հայտնում են Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայից:
Վերեջերս, Լեհաստանը և Դանիան հայտարարել են ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման մասին՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի: Ֆուտբոլային մրցաշրջանը Լեհաստանում պետք է վերսկսվի մայիսի 27-ին, իսկ Դանիայում ՝ մայիսի 29-ին: