«Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարտեյը ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»:
Ըստ The Telegraph-ի, 26-ամյա գանացի կիսապաշտպանը իր շրջապատին արդեն ասել է, որ ցանկանում է հանդես գալ Պրեմիեր լիգայում, և շատ ուրախ կլինի, եթե իսպանական և անգլիական թիմերին հաջողվի համաձայնության գալ:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հետաքրքրության մասին Պարտեյի նկատմամբ հայտնի էր դարձավ դեռ մարտին: Լրատվամիջոցները գրում են, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով:
26-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և «Ինտերը»։
Ավելացնենք, որ Պարտեյի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: