«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոստովանել է, թե ում է համարում իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենադժվար մրցակիցը։
28-ամյա նիդերլանդցի ֆուտբոլիստն առանձնացրել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը երկար տարիներ փայլել է Մադրիդի «Ռեալում», իսկ այժմ պաշտպանում է իտալական «Միլանի» գույները։
«Ո՞վ է եղել իմ ամենաբարդ մրցակիցը խաղադաշտում. միանշանակ՝ Լուկա Մոդրիչը»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Բացի այդ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստը նշել է իր թիմակիցներից ամենաթերագնահատվածին։ Ըստ դե Յոնգի՝ այդ ֆուտբոլիստը նախկին ձախ եզրային պաշտպան Ժորդի Ալբան է, որն անցյալ տարեվերջին պաշտոնապես ավարտեց ֆուտբոլային կարիերան։
Նշենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Վերջերս նա անցկացրեց իր 293-րդ հանդիպումը «կապտանռնագույնների» մարզաշապիկով, ինչը բացարձակ ակումբային ռեկորդ է նիդերլանդցի խաղացողների շրջանում։


























































