«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է հետաքրքրվել Տիմեո Բակայոկոյի ծառայություններով, ով վարձակալությամբ խաղում է «Մոնակոյում»։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն քայլեր է ձեռնարկում ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի իրականացման համար բանակցություններ սկսելու, սակայն դրանք դեռևս ակտիվ փուլում չեն։
«Մոնակոն» ունի Բակայոկոյին վարձակալության ավարտին գնելու իրավունք, սակայն հետաքրքրված չէ դրանով։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին»։