Ապրիլի 22-ից 28-ը Երևանը կհյուրընկալի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի խաղերը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ընտրանին այս խմբում կհանդիպի Լյուքսեմբուրգին, Լիխտենշտային և Հունգարիային։
Ստորև ներկայացնում ենք կայանալիք հանդիպումների խաղացանկը.
Ապրիլի 22
- 13:00 | Հունգարիա Մ-17 — Լիխտենշտայն Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
- 16:00 | Հայաստան Մ-17 — Լյուքսեմբուրգ Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Ապրիլի 25
- 13:00 | Լյուքսեմբուրգ Մ-17 — Լիխտենշտայն Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
- 16:00 | Հունգարիա Մ-17 — Հայաստան Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Ապրիլի 28
- 16:00 | Լյուքսեմբուրգ Մ-17 — Հունգարիա Մ-17 Վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիա
- 16:00 | Լիխտենշտայն Մ-17 — Հայաստան Մ-17 Վայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ




























































