Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիսթալ Փելասին»։ Էնդրյու Մեդլիի գլխավորությամբ կայացած լոնդոնյան դերբին ավարտվեց հյուրերի՝ 3:1 հաշվով կամային հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց դաշտի տերերի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում իրավիճակը կտրուկ փոխվեց. «Տոտենհեմի» պաշտպան Միկի վան դե Վենը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոններն ու կարմիր քարտ ստանալով հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով թվային փոքրամասնության մեջ։ 40-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Իսմաիլա Սառը հստակ իրացրեց նշանակված 11-մետրանոցն ու վերականգնեց հաշվի հավասարությունը։
«Արծիվներին» հաջողվեց ևս երկու անգամ աչքի ընկնել մինչև ընդմիջման գնալը՝ օգտվելով քանակական առավելությունից։ Առաջին կեսին ավելացված ժամանակում (45+1՛ և 45+7՛) Յորգեն Ստրանդ Լարսենն ու դուբլի հեղինակ դարձած Իսմաիլա Սառը հաշիվը դարձրեցին 3:1։ Երկրորդ խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին:
Այս հանդիպումից հետո «Քրիսթալ Փելասը» 38 միավորով բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» 29 միավորով մնաց 16-րդ տեղում:
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































