Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Մասիմիլիանո Ալեգրիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցով։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, իսպանական ակումբն այս ամռանը կարող է 3-րդ փորձն անել՝ «Միլանը» գլխավորող իտալացի մասնագետին հրավիրելու համար։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալում» բարձր են գնահատում Ալեգրիին և արդեն երկու անգամ՝ 2019 և 2021 թվականներին, մոտ են եղել նրա հետ պայմանագիր կնքելուն։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է վստահել փորձառու և կայացած մարզչի։ Ներկայումս Ալեգրին պայմանագրով կապված է «Միլանի» հետ, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։
Պարբերականը նշում է նաև, որ մարզիչը վայելում է իր ժամանակն ներկայիս ակումբում և ուրախ է թիմ վերադառնալու համար։ Նա ընդգծել է, որ սիրում է քաղաքն ու միջավայրը, ինչպես նաև իրեն շատ հարմարավետ է զգում կոլեկտիվում։
Ներկա պահին «Ռեալը» մարզում է Ալվարո Արբելոան, որը թիմը գլխավորել է հունվարի 12-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։





















































